ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Նրանք պայմանավորվել են շուտով հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված նոր` կոնկրետ նախաձեռնություններով: Այս մասին տեղեկացնում են ֆրանսիական աղբյուրները՝ հղում անելով Ելիսեյան պալատին: |
