Տանիքում «մխրճված» լողավազան. բրազիլացի ճարտարապետներն արտառոց դիզայներական լուծում են տվել տանը (լուսանկարներ)


Տանիքում «մխրճված» լողավազան. բրազիլացի ճարտարապետներն արտառոց դիզայներական լուծում են տվել տանը (լուսանկարներ)
Ապրիլ 19 01:59 2021

Բրազիլացի ճարտարապետներ Ռոջերիո Գուրգելի և Կայո Դ'ալֆոնսոյի՝ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի Իտաիմ թաղամասում գտնվող տան դիզայնն աչքի է ընկնում իր արտառոցությամբ, գրում է Luxury Launches-ը՝ նշելով, որ բոլորը չէ, որ իրենց տանիքին ապակե հատակով լողավազան ունեն։

Ինքնատիպ դիզայնն ինքնանպատակ չէ, այն ծառայում է որպես լողավազան, բացի այդ կարևոր դեր է խաղում տեսողական դինամիկայի ստեղծման գործում․ լողավազանից հյուրասենյակ թափանցող ջրի և լույսի միախառնված արտացոլանքները տպավորություն են ստեղծում՝ ասես ապրում ես բնության գրկում, գրում է Luxury Launches-ը։

Վերին հարկում՝ լողավազանի կողքին, հանգստի գոտի է, կան նաև բազմոցներ, ճոճաթոռ և կանաչապատ տարածք։