«Թագուհին սիրահարվեց ու այլևս ոչ ոքի չէր նկատում»․ թագավորական կենսագիրը պատմել է Էլիզաբեթ 2-րդի և արքայազն Ֆիլիպի անմնացորդ սիրո մասին (լուսանկարներ)


«Թագուհին սիրահարվեց ու այլևս ոչ ոքի չէր նկատում»․ թագավորական կենսագիրը պատմել է Էլիզաբեթ 2-րդի և արքայազն Ֆիլիպի անմնացորդ սիրո մասին (լուսանկարներ)
Ապրիլ 19 01:11 2021

 

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն անմնացորդ սիրել է Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպին և նրան հանդիպելուց հետո այլևս «ոչ ոքի չէր նկատում», People ամսագրին պատմել է թագավորական կենսագիր Սալի Բեդել Սմիթը։

«Նա սիրահարվեց ու այլևս ոչ ոքի չէր նկատում»,- ասել է նա։

Մեծ Բրիտանիայի միապետն իր ամուսնու հետ ծանոթացել է 13 տարեկանում, երբ դեռ արքայադուստր էր։ Հայտնի է, որ արքայադստերը գրավել է արքայազն Ֆիլիպի՝ կյանքի նպատմամբ արկածախնդրությունը։

«Նրանք բազմաթիվ նամակներ էին փոխանակում, մինչ արքայազն Ֆիլիպը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայում էր թագավորական նավատորմում»,- նշել է կենսագիրը։

Զույգն ամուսնացել է 1947 թվականին, երբ թագուհին ընդամենը 21 տարեկան էր։

Զույգի ամուսնության 50-ամյակի կապակցությամբ Էլիզաբեթ 2-րդը հանրային տուրք է մատուցել իր սիրելի ամուսնուն՝ ասելով․ «Նա այն մարդկանցից է, որոնք հաճոյախոսությունների սիրահար չեն, բայց պետք է ասեմ՝ այս տարիների ընթացքում նա իմ ուժն է եղել»։

Մեկ այլ առիթով Էլիզաբեթ 2-րդը նրան անվանել է «իր ժայռը»։

Best Photos of Queen Elizabeth II & Prince Philip Over the Years – SheKnowsPhoto: Queen Elizabeth and Prince Philip Mark 73rd Wedding AnniversaryQueen Elizabeth and Prince Philip's Seven-Decade Marriage, in PhotosQueen Elizabeth and Prince Philip's Cutest Moments - Queen Elizabeth and Prince  Philip's Relationship in Photos