Մեծ Բրիտանիայի թմրանյութերի եւ բժշկական նշանակության արտադրանքի վերահսկողության գործակալությունը (MHRA) հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո 19 հիվանդների մահվան մասին AstraZeneca Բրիտանական-շվեդական ընկերության դեղամիջոցով: Այս մասին գրում Է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչությունը նաև խորհուրդ չի տվել օգտագործել դեղամիջոցը 30 տարեկանից ցածր մարդկանց շրջանում։ Ինչպես մամուլի ասուլիսում պարզաբանել Է MHRA-ի ղեկավար Ջուն Ռեյնը, նման հանձնարարականի պատճառ են դարձել «չափազանց փոքր թվով մարդկանց մոտ հնարավոր կողմնակի ազդեցությունները»:
Նա նաեւ պարզաբանել է, որ մարտի 31-ի դրությամբ հայտնի է 20 միլիոն մարդու մոտ թրոմբների հազվադեպ առաջացման 79 դեպք, որոնք ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Նրանցից 19-ը մահացել են, իսկ երեք մահացածների տարիքը 30-ից պակաս է եղել։
Ավելի վաղ Օքսֆորդի համալսարանը եւ AstraZeneca ընկերությունը դադարեցրել էին իրենց կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները երեխաների եւ դեռահասների վրա՝ դեղամիջոցի կիրառումից հետո մեծահասակների մոտ թրոմբների առաջացման հետ կապված իրադրության ֆոնին: