«AstraZeneca»-ով պատվաստվելուց հետո շոտլանդուհու մաշկը պատվել է կարմիր ցաներով


«AstraZeneca»-ով պատվաստվելուց հետո շոտլանդուհու մաշկը պատվել է կարմիր ցաներով
Ապրիլ 7 21:16 2021

Շոտլանդիայի Լանկաշիրից 41-ամյա վարսահարդար Լիա Քինգը մարտի 12-ին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութով, բայց տեղում դարձել է կողմնակի ազդեցությունների զոհ: Պատվաստվելուց անմիջապես հետո նրա մարմնի վրա առաջացել է տհաճ զգացողություն` մաշկը պատվել է կարմիր ցաներով, սկսել է քոր գալ և այրվել:  Կինը տառապում էր սարսափելի ցավից, գրում է The Sun-ը:

«Մաշկս շատ էր ցավում ու անընդհատ այրվում էր: Ես նախկինում երբեք այդպիսի ցավ չեմ զգացել: Ասել, որ սա իմ կյանքի ամենավատ ժամանակն է, նշանակում է ոչինչ չասել»,- նշել է կինը:

48 ժամ սպասելուց հետո Լիան գնացել է հիվանդանոց: Սակայն, ըստ պացիենտի, իրեն մի քանի անգամ մերժել են օգնել: Ցավն անտանելի է դարձել և չի դադարել նույնիսկ երկու շաբաթ անց: Դրա պատճառով կինը չի կարողացել հոգ տանել աուտիզմ ունեցող իր 13-ամյա որդու մասին: Բացի դա, տղան կարմիր մաշկի պատճառով վախեցել է մոտենալ մորը՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում:

 

Լիան հավելել է, որ դեմ չէ պատվաստումներին, բայց զգում է, որ իրեն «խաբել են», քանի որ ինքը որևէ օգնություն չի ստացել: Այժմ հիվանդը սպասում է մաշկաբանի հետ խորհրդակցության: Նաև պետք է համոզվել, որ պատվաստանյութն է իսկապես նման ցավալի վիճակի պատճառ հանդիսացել: