Եկել էր մի պահ, որ ՀՀ-ն ոչ միայն Արցախի երաշխավորը չէր, այլ նաև Հայաստանի ժողովրդի


Եկել էր մի պահ, որ ՀՀ-ն ոչ միայն Արցախի երաշխավորը չէր, այլ նաև Հայաստանի ժողովրդի
Ապրիլ 2 16:55 2021

Եկել էր մի պահ, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն Արցախի Հանրապետության երաշխավորը չէր, այլ նաև Հայաստանի ժողովրդի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Նոյեմբերի 9-ին մոտ երկու հազար թուրքեր գտնվում էին Շուշի քաղաքում, մոտ չորս հազարն էլ այդ ուղղությամբ, եւ նրանք պետք է շարժվեին Ստեփանակերտի ուղղությամբ։ Ստեփանակերտում մի քանի հարյուր մարդ էր մնացել այդ օրը։ Արդեն այդ վիճակն էր։ Մենք չգիտեինք, որ համաձայնագիր է ստորագրել։ Մի քանի պատգամավորներ, որոնք մնացել էին Ազգային ժողովում, զենքով եւ նռնակներով պետք է դիմավորեինք թուրքերին: Կոմանդոսի սիրտը չդիմացավ, մահացավ։ Շուշին ազատագրողին վաղը մենք կհանձնենք մայր հողին»,- ասաց Արթուր Թովմասյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան մասնակցություն է ունեցել նաեւ Ապրիլյան պատերազմին, ինչից պետք է հետեւություններ արվեին։

«Առաջին պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից նույնպես աջակցություն կար, բայց դա բարոյական աջակցություն էր։ 2016 թվականի ապրիլին նաեւ թուրք գեներալներ էին մասնակցում, մենք հետեւություններ պետք է անեինք։ Մենք տեղեկություն ունեինք, որ բարձրաստիճան թուրք սպա է զոհվել Աղդամի ուղղությամբ։ Այսինքն՝ թուրքերն արդեն փորձում էին մտնել տարածաշրջան։ Իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Էրդողանը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ լուծել այդ հակամարտությունը, պատերազմի միջոցով ես կլուծեմ»,- ասաց Թովմասյանը։