Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է. «Բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի նկատառումներից ելնելով ԱՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համակարգի ծառայողները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում միջպետական և միջշրջանային ճանապարհահատվածներում: Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի կառուցվածքում գործող Շոշի բաժանմունքի ծառայողները հսկում են Ստեփանակերտ-Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհահատվածը: Ստուգվում են բոլոր մեքենաները և վարորդների անձը հաստատող փաստաթղթերը: Պատերազմից հետո Շոշ համայնքը դարձել է սահմանամերձ: Ծառայության որակի բարձրացման համար Շոշի ոստիկանական բաժանմունքում համարյա ամեն օր ոստիկանության շրջանային բաժնի պետ փոխգնդապետ Արման Սարուխանյանը հրահանգավորում է ծառայություն իրականացնող ոստիկաններին: Շոշի բաժանմունքը շուտով նոր հասցե ու պայմաններ կունենա: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: |
Շոշի բաժանմունքի ծառայողները հսկում են Ստեփանակերտ-Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհահատվածը

