Ներկայում Հայաստանից Արցախ զորակոչ չկա.Բալասանյանը հաստատել է տեղեկությունը


Ներկայում Հայաստանից Արցախ զորակոչ չկա.Բալասանյանը հաստատել է տեղեկությունը
Մարտ 22 18:33 2021

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Բաղրամյան26 տելեգրամյան ալիքի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ ՀՀ քաղաքացիները կարող են Արցախի բանակում ծառայել կամավորական հիմքով: Այս մասին հայտնում է Արցախպրեսսը։

«Վիտալի Բալասանյանը ասել է ՝ համաձայն բանակում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների՝ ցանկացողները կարող են ժամանել, գրանցվել իբրև Արցախի քաղաքացիներ և ծառայել Պաշտպանության բանակում:

Բալասանյանը նաև հաստատել է տեղեկությունը, որ ներկայում Հայաստանից Արցախ զորակոչ չկա: Ընդ որում՝ Արցախի ԱԽ քարտուղարը հերքել է տեղեկությունները, որ Հայաստանը սկսել է Արցախից զորքերի դուրսբերման գործընթացը»: