Ուկրաինան առաջարկել է Ադրբեջանին մասնակցել Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ աբցած տարածքների «վերականգնմանը»` հայտարարելով, որ Կիեւը նման փորձ ունի եւ կարող է վերականգնել ենթակառուցվածքային օբյեկտներ, նախագծեր, արդյունաբերական եւ գյուղատնտեսական ձեռնարկություններ, զբաղվել մելորացիայով, բնապահպանությամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարությունը։
«Եթե Ադրբեջանի ղեկավարությունը հետաքրքրություն ցուցաբերի, ապա Կիեւը պատրաստ է հնարավոր ամեն ինչով աջակցելու, որպեսզի տեղի բնակչությունը, նաեւ հայերը, կարողանան ավելի արագ վերադառնալ նորմալ կյանքին»,- հավաստիացրել են Կիեւից։
Եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն, ապա կատարվելիք աշխատանքները հնարավոր կլինի կոորդինացնել միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի շրջանակներում։