Որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել․ ԱՀ ՆԳՆ


Որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել․ ԱՀ ՆԳՆ
Մարտ 17 20:04 2021

Որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել։ Զոհված զինծառայողի աճյուն կամ մարմին փրկարարները չեն հայտնաբերել, քանի որ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունից:

«Նախատեսվում է որոնումները շարունակել վաղը` Ջրականի(Ջեբրայիլ) շրջանում։

Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն»,- ասված է հայտարարության մեջ։