Ի՞նչ պետք է անեն քրոնիկ հիվանդները համավարակի ընթացքում


Ի՞նչ պետք է անեն քրոնիկ հիվանդները համավարակի ընթացքում
Մարտ 14 17:50 2021

Կորոնավիրուսը փոխեց մեր կյանքը, շատերն են ասում, որ մենք պետք է հարմարվենք  նրա հետ ապրելուն. հայտնի չէ, այն ինչքան կտևի: Բայց հարմարվել նոր ստեղծված իրավիճակին չի նշանակում, որ պետք է մոռանալ այլ վտանգավոր հիվանդությունների մասին ու առավել ևս դադարել ստանալ շարունակական բուժում: Շատ հիվանդությունների դեպքում բուժման հետաձգումը առանց բժշկի հետ խորհրդակցելու կարող է կյանքի համար վտանգավոր իրավիճակ ստեղծել:

Հատկապես խոսքը վերաբերում է քրոնիկ հիվանդություններին, որոնք ունեն հարաճուն ընթացք, պացիենտները մշտապես պետք է գտնվեն բժշկական հսկողության տակ, սրացումների ժամանակ ստանան ստացիոնար բուժում, իսկ դրանից հետո պահպանողական բուժում /օր. բրոնխիալ ասթմա, շաքարային դիաբետ, ռևմատոիդ արթրիտ, պոդագրա, Բեխտերևի բուժում ունեցող հիվանդները): Անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է կոչ անում նման քրոնիկ հիվանդությունների դեպքում շարունակել բուժումն ու ընդունել նշանակված դեղերը:

«Արթմեդ» ԲՎԿ-ը այն մասնավոր բուժկենտրոններից, որ չի զբաղվում կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ ու ապահովում է անվտանգ միջավայր, որպեսզի ցանկացած այլ խնդրով պացիենտները կարողանան ստանալ իրենց բուժումը: Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր թերապիայի և նյարդաբանության բաժանմունքի աշխատանքը մեկ օր անգամ չի կանգնել: Այստեղ գործում են թերապիայի բոլոր ուղղությունները՝ ռևմատոլոգիա, սրտաբանություն, թոքաբանություն, էնդոկրինոլոգիա, գաստրոէնտերոլոգիա, նեֆրոլոգիա և այլն։ Բաժանմունքն իրականացնում է ներքին հիվանդությունների՝ շարունակական բուժում և հսկողություն պահանջող վիճակներ ունեցող պացիենտների թե՛  թերապևտիկ և թե՛ վերականգնողական բուժում:

«Արթմեդում» ստեղծված են բոլոր պայմանները պացիենտների ամբուլատոր, ստացիոնար ու ցերեկային ստացիոնար բուժման ու վերականգնման համար: Պատահական չէ, որ շատերն են նախընտրում հենց այս բաժանմունքի ծառայությունները. «Սովորաբար թերապևտիկ բաժանմունք դիմելիս՝ պացիենտը տարբեր օրերի ուղեգրվում է առանձին-առանձին տարբեր պրոֆիլի մասնագետների խորհրդատվութուն անցնելու համար:Սա իհարկե պացիենտի համար ավելորդ լարվածություն է: Այնինչ մեր բաժանմունքում տարբեր պրոֆիլի մասնագետների խմբով համատեղ քննարկում ենք պացիենտի բուժման կուրսը, որից հետո իրականացվում է անհրաժեշտ բուժում համապատասխան նեղ մասնագետների կողմից:  Համակողմանի քննարկումը թույլ է տալիս հնարավորինս արագ ու նպատակային բուժում կազմակերպել:Ավելին, ելնելով պացիենտի առողջական վիճակից՝ բուժման արդյունավետության համար դեղորայքային բուժմանը զուգահեռ կարող ենք առաջարկել նաև վերականգնողական կուրս՝ ֆիզիոթերապիա, բուժական ֆիզկուլտուրա, ցուցումների դեպքում՝ պարաֆինոթերապիա, էլեկտրոֆորեզներ»,- բաժանմունքի աշխատանքն է ներկայացնում բաժանմունքի վարիչ Էլլա Անդրանիկի Ղազարյանը: Համավարակի ընթացքում այդ աշխատելաոճը չի փոխվել, նույն ինտենսիվությամբ բաժանմունքը շարունակում է աշխատել: «Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր թերապիայի և նյարդաբանության բաժանմունքում բուժումն իրականացվում է ոչ միայն վճարովի հիմունքներով, այլ նաև պետպատվերով ու ապահովագրական ընկերությունների հետ համագործակցության շրջանակներում:  

Ինչպես տեսնում եք, բժիշկներն իրենց պայքարը մղում են ոչ միայն կորոնավիրուսի դեմ առաջնագծում, այլև թիկունքում մյուս հիվանդությունների դեմ: Կորոնավիրուսով վարակվելու ահից բժշկի չդիմելը չի կարող արդարացված լինել, մանավանդ որ դա կարող է շատ ավելի լուրջ ու անդառնալի հետևանքներ ունենալ: 

Առողջապահական համակարգ, mednews.am