Կորոնավիրուսով վարակման 283 և մահվան 4 նոր դեպք


Կորոնավիրուսով վարակման 283 և մահվան 4 նոր դեպք
Փետրվար 26 07:20 2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Փետրվարի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է շ կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171510 շ դեպք, որոնցից 163165-ը՝ առողջացած, 3183-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4349 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 720629 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3947 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք: Ունենք 181 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 813 է»: