Կորոնավիրուսով վարակման 168 և մահվան 5 նոր դեպք


Կորոնավիրուսով վարակման 168 և մահվան 5 նոր դեպք
Փետրվար 21 11:03 2021

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 168–ով և դարձել 170 402։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4443 մարդ (+70), կատարվել է 704131 թեստավորում (+3334), առողջացել են վարակվածներից 161994-ը (+91)։ Գրանցվել է մահվան 3164 (+5) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2–ով ու դարձել 801։