Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 136 նոր դեպք. մահացել է 3 մարդ


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 136 նոր դեպք. մահացել է 3 մարդ
Փետրվար 16 11:10 2021

Հայաստանում փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 136 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169391 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 687715 վերջին մեկ օրում` 3075 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4101 պացիենտ. մեկ օրում նվազել է 110-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 161348 անձ` վերջին մեկ օրում 243 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 3150 է: