Ֆրանսիայում մշակել են #COVID_19-ի թեստ, որն կատարվում է սմարթֆոնի միջոցով


Ֆրանսիայում մշակել են #COVID_19-ի թեստ, որն կատարվում է սմարթֆոնի միջոցով
Փետրվար 14 22:30 2021

Ֆրանսիայի Լիլի համալսարանի գիտնականները սարք են մշակել, որը մարդուն թույլ է տալիս բջջային հեռախոսի միջոցով ինքնուրույն կատարել կորոնավիրուսի թեստ։ Այս մասին հայտնում է BFM-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ սարքը ֆլեշ-կրիչ է հիշեցնում, որը միանում է բջջային հեռախոսին։ Սարքի մեջ տեղադրված է մեկանգամյա թեստային շերտ, որի վրա հարկավոր է տեղադրել քթից վերցված քսուքը․ 10 րոպե անց թեստի արդյունքը երևում է հեռախոսի էկրանին՝ գրաֆիկի և թվային ցուցանիշների հետ միասին:

«Կորոնավիրուսը շրջապատված է սփայք-սպիտակուցներով, որոնց էլ արձագանքում է սենսորը»,- պարզաբանում են մասնագետները:

Մշակողները պնդում են, որ 90% դեպքերում սարքը կարող է հայտնաբերել վիրուսի առկայությունը: Սարքն արդեն անցել է կլինիկական փորձարկումները։