168.am-ը գրում է . Հրապարակվել է «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2021թ․ հունվարին» պաշտոնական հաշվետվությունը:
«Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունվարը 2020թ. հունվարի նկատմամբ) կազմել է 4.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.2%»,- նշված է հաշվետվության մեջ:
Նկատենք՝ թանկացել է հատկապես սննդամթերքը. «2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4%, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 4.5% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար՝ 9.5% և 23.0% գնաճերը»:
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշում է, որ առաջնային սննդամթերքի թանկացման առնչությամբ իրենց գնահատումներն ու կանխատեսումներն ավելի մեղմ էին. «Գնահատում էինք տասը տոկոս միջին գնաճ առաջին անհրաժեշտության ապրանքների զամբյուղի, բայց ստացվում է, որ իրականում կրկնակի ավելի է. այսինքն՝ առնվազն 20 տոկոս միջին գնաճ:
Եվ եթե մենք, ըստ էության, դիտարկում ենք այս սցենարով թանկացումները, ապա սա ընդամենը հունվարի 1-ի դրությամբ է. այսինքն՝ հունվարն է հունվարին համեմատած, իսկ թանկացումների գործոնները պահպանվում են, և նաև ընթացքը շարունակվում է (այսինքն՝ մենք գրեթե ամեն շաբաթ սահուն կերպով նույն ապրանքների գնաճի ականատես ենք): Եվ երկրորդ կարևոր հարցը, որ իրականում կա՝ սրանք այն առաջին անհրաժեշտության ապրանքներն են, որոնց հիմնական մասը կամ ներկրվում է, կամ ունի արտադրության մեջ ներկրման բաղադրիչ:
Մանրաասները՝ սկզնաղբյուր կայքում: