Կորոնավիրուսով վարակման 89 և մահվան 6 նոր դեպք


Կորոնավիրուսով վարակման 89  և մահվան 6 նոր դեպք
Փետրվար 8 11:38 2021

Փետրվարի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168177 դեպք, որոնցից 159876-ն` առողջացած, 3123-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4395 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 666195 թեստավորում:

 
 

Այսպիսով` երեկ կատարվել է 1870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք: Ունենք 156 առողջացած և մահվան 6 դեպք:

 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 783 է: