Մեծ Բրիտանիայում մտադիր չեն «Քովիդ-անձնագրեր» սահմանել


Մեծ Բրիտանիայում մտադիր չեն «Քովիդ-անձնագրեր» սահմանել
Փետրվար 7 20:58 2021

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր չեն կորոնավիրուսի դեմ պատվաստման անձնագրեր ստեղծել երկրի բնակիչների համար, քանի որ դա խտրականություն են համարում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարություն տեղի հեռուստատեսությամբ այսօր արել է բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության հարցերով փոխնախարար Նադիմ Զահավին, որը բնակչության պատվաստման ծրագրի պատասխանատուն է:

«Ոչ, չենք ծրագրում Մեծ Բրիտանիայում պատվաստված բնակիչների անձնագրեր սահմանել»,- ասել է պաշտոնյան իրենց ուղղված հարցին:

«Առաջին հերթին, մենք չգիտենք, թե ինչ ազդեցություն կունենան պատվաստանյութերը վիրուսի փոխանցման մակարդակի վրա, երկրորդ հերթին, դա խտրականություն կլինի: Կարծում եմ՝ ճիշտ է, որ մարդիկ գան պատվաստվելու, եթե ցանկանում են դա և ոչ թե անձնագիր ստանալու համար»,- ասել է  Զահավին:

Նրա խոսքով՝ երեկվա դրությամբ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 11.5 մլն մարդ:

Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3.9 մլն-ը, վիրուսից մահացածներինը՝ 112 հազարը: