Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 404 նոր դեպք է հայտնաբերվել, ապաքինվել է 799 մարդ, մահացել՝ 14-ը:
Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ը, վերջին 24 ժամում երկրում անցկացվել է 13 573 թեստավորում, այդ թվում՝ հակամարմինների բացահայտման 7252 արագ-թեստ և 6321 ՊՇՌ-թեստ:
Վերջին մեկ օրում արձանագրված վարակման դեպքերը կազմում են 2,95 տոկոս, վերջին 14 օվա ընթացքում միջին ցուցանիշը կազմել է 3,87 տոկոս:
Վրաստանում համաճարակի ողջ ընթացքում արձանագրվել է 262 024 դեպք, որից 3283-ը՝ մահվան ելքով:
Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ այսօրվա դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակման ակտիվ դեպքերը 5101 են: