Արտարժույթը կայունացնելու համար կոշտ միջամտություններ են անում շուկայում, որը բերելու է դրամով արտահայտված վարկային ռեսուրսի թանկացման, իսկ դրանից տուժելու է մեր երկրի տնտեսական ակտիվությունը, որովհետև տուժելու է բիզնեսը, վարկերի հասանելիությունը նվազելու է, քաղաքացիների համար ամենատարբեր վարկերի՝ սկսած հիպոթեքից մինչև սպառողական տոկոսադրույքները թանկանալու են, սա էլ բերելու է իր բացասական հետևանքները նաև ազգաբնակչության համար, որովհետև վարկային կամ պարտքով փողի թանկացումը լրացուցիչ ծախս է ենթադրում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.25 տոկոսի բարձրացմանը՝ սահմանելով այն 5.5%:
Նա նշեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նախորդ վեց ամսվա ընթացքում ևս 3 անգամ բարձրացել է, ինչը նշանակում է, որ դրամով տրվող վարկային ռեսուրսը թանկացնում է ԿԲ-ն դրամով, հետևաբար, մատչելիությունը, հասանելիությունը նվազում է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: