Արման Ծառուկյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց ամերիկացի Մեթ Ֆրեվոլային. UFC 257


Արման Ծառուկյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց ամերիկացի Մեթ Ֆրեվոլային. UFC 257
Հունվար 24 11:50 2021

Աբու Դաբիում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC 257 մրցաշարում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի Արման Ծառուկյանը հաղթել է ամերիկացի Մեթ Ֆրեվոլային: 24-ամյա Ծառուկյանն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ: Դա նրա համար UFC-ում երրորդ անընդմեջ հաղթանակն էր:

 
 

Ծառուկյանն ավելի վաղ ընդգրկվել էր հեղինակավոր ESPN պարբերականի կողմից կազմված MMA-ի մինչև 25 տարեկան լավագույն մարտիկների ցանկում, որտեղ զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը։

 

Ծառուկյանը մենամարտի ուշագրավ պահերը կարող եք դիտել տեսանյութում սկսած 1 րոպե 16 վայրկյանից: