Հենրիխ Մխիթարյանը իտալական A սերիայում առաջատարն է գոլային փոխանցումների թվով


Հենրիխ Մխիթարյանը իտալական A սերիայում առաջատարն է գոլային փոխանցումների թվով
Հունվար 6 20:54 2021

Հենրիխ Մխիթարյանը իտալական A սերիայում գոլային փոխանցումների թվով առաջատարն է։

 
 

Ընթացիկ մրցաշրջանում նա կատարել է գոլային 7 փոխանցում։ Նրան  հաջորդում են «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերթնսը և «Միլանի» հարձակվող Հաքան Չալհանօղլուն։

 

A սերիայում Մխիթարյանը դարձել է նաև 8 գոլի հեղինակ։ Վերջինն այսօրվա «Կրոտոնե» -«Ռոմա» խաղի ընթացքում էր։ Հանդիպումն ավարտվեց 1 – 3 Հաշվով։ Մխիթարյանը գոլ  խփեց 11 մետրանոց հարվածի շնորհիվ։