Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները վնասազերծել են շուրջ 19 000 պայթյունավտանգ առարկա


Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները վնասազերծել են շուրջ 19 000 պայթյունավտանգ առարկա
Հունվար 4 22:42 2021

Ռուսաստանի Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած ռազմամթերքից մաքրել են 414,6  հա տարածք, 160,3  կմ ճանապարհ, 617 շենք, այդ թվում՝ 22-ը՝ սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել են վնասազերծվել է 18 925  չպայթած առարկա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Ապահովվում է քաղաքացիների վերադարձն իրենց մշտական բնակության վայր, տրամադրվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտները:

Մեկ օրում ռուս խաղաղապահներն ապահովել են ՀՀ տարածքից դեպի Լեռնային Ղարաբաղ 99 փախստականի անվտանգ վերադարձը: 2020 թվականի նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է վերադարձել 47 287 մարդ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած ռազմամթերքից մաքրել են 414,6  հա տարածք, 160,3  կմ ճանապարհ, 617 շենք, այդ թվում՝ 22-ը՝ սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել են վնասազերծվել է 18 925  չպայթած առարկա:

Վանք բնակավայրում ռուս շարժական բժշկական բրիգադի կողմից ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերվել 12 տեղի բնակչի: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել 1 091 բնակչի, այդ թվում՝ 135 երեխայի:

Ռուս խաղաղապահները Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի եւ Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ-ի հետ միասին շարունակում են ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները:

«Թեժ գծի» աշխատանքի ամբողջ ընթացքում ստացվել է 562 դիմում անհայտ կորածների մասին տեղեկատվության առնչությամբ: