Իրանը հրթիռակոծել է Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազան


Իրանը հրթիռակոծել է Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազան
Հունիս 23 23:37 2025

Իրանը ռազմական գործողություն է սկսել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների դեմ՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների։

 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը քիչ առաջ Կատարի «Ալ Ուդեյդ» ավիաբազային հրթիռային հարվածներ է հասցրել։

 

Ինչպես հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը, արձակված հրթիռներից առնվազն 3-ը հարվածել են նախապես ընտրված թիրախին։