Գեւորգը չկա, անունը չկա, բայց կա նկարը, որ կարելի է բռնել եւ մտնել Մայր տաճար


Գեւորգը չկա, անունը չկա, բայց կա նկարը, որ կարելի է բռնել եւ մտնել Մայր տաճար
Հունվար 1 19:40 2021

Ֆեյսբուքյան օգտատեր Անուշ Թրվանցը գրառում է կատարել եւ կից տեղադրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից մի լուսանկար:

«Արայիկ Հարությունյանի ձեռքին մտերմուհուս որդու` Գեւորգ Մովսեսյանի լուսանկարն է։ Գեւորգի անունը չկա ոչ մի ցուցակում` ո՛չ զոհվածների, ո՛չ անհետ կորածների, ո՛չ գերիների։ Գեւորգը զորահավաքի առաջին օրը պարտաճանաչ ներկայացել է, բայց նրա անունը պատերազմ մեկնածների ոչ մի ցուցակում չկա։ Ընտանիքը չի ստանում նույնիսկ անհետ կորածների ընտանիքներին տրվող աջակցությունը, որովհետեւ չկա՛ անունը։

Հարազատները մինչեւ օրս Հայաստանի եւ Արցախի բոլոր վայրերում փնտրում են Գեւորգին։ Տղան չկա, անունը չկա, բայց կա նկարը, որ կարելի է բռնել եւ մտնել Մայր տաճար... »,- գրել է Անուշ Թրվանցը:

Նշենք, որ տվյալ լուսանկարն արվել է կեսգիշերին, երբ Արցախի նախագահը անհետ կորած զինծառայողների հարազատների հետ երթով շարժվել է դեպի Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար, որտեղ ի հիշատակ նահատակված հայրենակիցների պատարագ է մատուցվել: