Մեզ վրա հասած խորը ցավն անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել. Արթուր Ալեքսանյան


Մեզ վրա հասած խորը ցավն անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել. Արթուր Ալեքսանյան
Հունվար 1 17:36 2021

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյանը տոների առթիվ:

Շնորհավորական խոսքում մասնավորապես ասված է. «2020 թվականին մեր ժողովուրդն ապրեց աղետալի ժամանակաշրջան, այն լի էր տառապանքով ու կորուստներով, բայց նաև հերոսապատումներով:

Մեզ վրա հասած խորը ցավն անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել` հանուն մեր երկրի, հանուն մեր անմահացած հերոսների, հանուն ապագայի:

 

Մենք պարտադրված ենք ստեղծելու հզոր պետություն` միասնականությամբ և միակամությամբ, սիրով և հանդուրժողականությամբ: Թող նոր տարին լինի խաղաղության, համերաշխության և նվաճումների տարի:

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: