Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները Airthings Masters-ում:
Արագ շախմատի առցանց այս մրցաշարում Արոնյանը կիսաեզրափակիչում մրցեց Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Խաղարկված 4 պարտիաներից երկուսում Արոնյանը հաղթանակ տոնեց, իսկ երկուսն ավարտվեց ոչ-ոքի: Խաղային առաջին օրվանից հետո հայ գրոսմայստերն առաջ է հաշվի մեջ` 1:3:
Կիսաեզրափակչի մյուս խաղում հաղթանակ է տոնել Թեյմուր Ռաջաբովը:
Airthings Masters-ը մեկնարկել դեկտեմբերի 24-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 60.000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան: Մրցաշարը կեզրափակվի հունվարի 2-ին: