Դուբայը մտադիր է մինչեւ 2021-ի վերջ պատվաստել իր բնակչության 70 տոկոսին Pfizer-BioNTech-ի արտադրության պատվաստանյութով, հաղորդում է Reuters-ը:
Անցած շաբաթ ԱՄԷ-ի ֆինանսական կենտրոնն սկսել է պատվաստման արշավի առաջին փուլը: «Առաջնահերթ խմբի» թվում են 60-անց մարդիկ, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ եւ շարքային աշխատավորներ:
Ի տարբերություն ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիի, որը նախընտրել է Sinopharm-ի պատվաստանյութը, Դուբայը նախընտրել է Pfizer-BioNTech-ի արտադրության պատվաստանյութը:
Դուբայը, որի բնակչությունը 2019-ին կազմել է ավելի քան 3,3 մլն մարդ, խիստ տուժել է կորոնավիրուսից, որը վնաս է հասցրել տուրիզմի, անշարժ գույքի եւ առեւտրի ոլորտներին: