«Պատրաստ ենք շարունակել մեր գործառույթները». Պուտինն` արցախցիներին հումանիտար օգնություն ցույցաբերելու մասին


«Պատրաստ ենք շարունակել մեր գործառույթները». Պուտինն` արցախցիներին հումանիտար օգնություն ցույցաբերելու մասին
Դեկտեմբեր 17 21:02 2020

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը արցախցիներին ցույցաբերվող հումանիտար օգնության գործընթացը շարունակելու պատրաստակամություն է հայտնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս խնդրին Պուտինն անդրադարձել է իր մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք հույս ունենք, որ միջազգային միջնորդները խոսքից գործի կանցնեն ու կսկսեն օգնել մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն` առաջին հերթին Արցախ վերադարձող փախստականներին, և ոչ միայն Ռուսաստանը դա կանի` այնտեղ օգնություն ուղարկելով, այլ նաև միջազգային կազմակերպությունները կսկսեն գործել: Մենք մեր կողմից պատրաստ ենք շարունակել այս գործառույթները»,- ասել է Պուտինը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հումանիտար օգնությամբ բեռնված 54 երկաթուղային վագոններից առջաին երեքը հասել են Լեռնային Ղարաբաղ, ինչի մասին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Նախորդ օրը հաղորդվել էր, որ Ռուսաստանի ութ քաղաքներից Լեռնային Ղարաբաղ են ուղարկվել 54 վագոն՝ մոտ 1200 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական օգնությամբ:

«80 տոննայից ավելի քաշով առաջին երեք վագոնները երկաթուղով են ժամանել տարածաշրջան: Սրանք հիմնական իրեր են: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները բեռնաթափում և հումանիտար օգնությունը հասցնում են իրենց նպատակակետերը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։