«Սա մեր գյուղն է, էստեղ էլ մնալու ենք».ինչպես են Հին Շենի բնակիչները առանց կրակոցի ադրբեջանցիներին հետ ուղարկել (տեսանյութ)


«Սա մեր գյուղն է, էստեղ էլ մնալու ենք».ինչպես են Հին Շենի բնակիչները առանց կրակոցի ադրբեջանցիներին հետ ուղարկել (տեսանյութ)
Դեկտեմբեր 17 10:16 2020

Արցախի Հանրային հեռուստաալիքը տեղեկացնում է, որ հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը։

Ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել Բերդաձորի ենթաշրջանի՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով: Սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում երեկ ուշ երեկոյան հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել գյուղը։

Համայնքում այս պահին գտնվում են ինչպես ՊԲ-ի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ: Նրանք են ապահովում համայնքի բնակիչների անվտանգությունն ու նրանց անարգել անցուդարձը։