Մանե Թանդիլյանը՝ Արցախում տարվող սոցիալական աշխատանքների մասին


Մանե Թանդիլյանը՝ Արցախում տարվող սոցիալական աշխատանքների մասին
Դեկտեմբեր 17 00:52 2020

ԱՀ Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ այժմ իրենք փորձում են լուծել արցախցիների հրատապ խնդիրները՝ գումարային աջակցություն ցուցաբերելով, որպեսզի վերջինները կարողանան ապահովել իրենց կեցությունը:

Հետագայում արդեն որպես ռազմավարական ծրագրեր՝ նախատեսվում է իրականացնել բնակարանաշինություն, որպեսզի այն արցախցիները, որոնց տներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ապահովվեն մշտական բնակության վայրերով:

«Մենք, ակնհայտորեն, բնակֆոնդի խնդիր պետք է լուծենք: Տարբեր առաջարկներ ու քննարկումներ կան ԱՀ նախագահի, Քաղաքաշինության կոմիտեի հետ: Բայց ձմեռ է և շինարարական աշխատանքներն էլ ձմռանը դվար է լինում սկսել»,- ասել է նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: