«Այ բորենիներ, եկեք պատասխան տվեք ձեր վարչապետի հետ միասին». անհետ կորած զինծառայողների հարազատները իշխանության անգործության մասին սահմռկեցուցիչ փաստեր են հրապարկում (տեսանյութ)


«Այ բորենիներ, եկեք պատասխան տվեք ձեր վարչապետի հետ միասին». անհետ կորած զինծառայողների հարազատները իշխանության անգործության մասին սահմռկեցուցիչ փաստեր են հրապարկում (տեսանյութ)
Դեկտեմբեր 16 11:11 2020

Այ բորենիներ, եկեք պատասխան տվեք ձեր վարչապետի հետ միասին». անհետ կորած զինծառայողների հարազատները իշխանության անգործության մասին սահմռկեցուցիչ փաստեր են հրապարկում՝ կոչ անելով  ժողովրդին դուրս գալ փողոց

«Ժողովուրդ, ցավներդ տանեմ, ոտքի կանգնեք.. երեկ էլի 11 երեխա են սպանել.. երեխեքի մեծ մասին արդեն ոչնչացրել են, մյուսներին էլ գերի են տարել… Ոչ մի բան չարեցին, էսօր թուրքերը վիդեո են դրել՝ մեր երեխեքով….»,-ասում է Արցախում եղբորն ու եղբոր որդուն փնտրող Արսեն Ղազարյանը:

Մեկ այլ ծնող էլ պատմում է, որ մեկ ամսից ավելի մարդ է փնտրում իր երեխայի մարմինը վերադարձնելու համար: «Հասնելու ենք Երևան, ձեր երեխեքին եթե կարող եք երկրից հանեք, ձեր երեխեքի արյունով մեր երեխեքի արյունն եմ լվալու»,-ասում է հայրը՝ դիմելով Հայաստանի և Արցախի իշխանություններին: