Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորամիավորման զինծառայողները առաջին անհրաժեշտության պարագաներով ու սննդամթերքով հումանիտար բեռներ են հասցրել Մարտակերտ քաղաք, տեղեկանում ենք ՌԴ ՊՆկայքէջից:
Հումանիտար օգնությունը տրամադրվել է տուն վերադարձած փախստականներին և բնակության վայրի կարիք ունեցողներին, որոնց թիվը մի քանի հարյուրի է հասնում:
Ռուս խաղաղապահների աջակցությամբ ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում են ենթակառուցվածքների վերականգնողական աշխատանքները:
Շուշիի արևմտյան շրջանում էլեկտրասնուցման գծերի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են: Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 24 բնակավայրում, որոնցում շուրջ 10 հազար մարդ է բնակվում:
Ստեփանակերտում ու Մարտակերտում ռազմական բժիշկները շարունակում են բուժօգնություն ցուցաբերել բնակչությանը: Մինչ այժմ բուժօգնություն է ցուցաբերվել 529 քաղաքացու: