Երկրում պետական որևէ ինստիտուտ իր գործառույթները չի կատարում կամ գոնե արդյունավետորեն չի կատարում, իշխանությունը չի տիրապետում իրավիճակին․ ես մասնակցել եմ Անվտանգության խորհրդի նիստին՝ որպես խորհրդարանական ուժի ղեկավար, որ գոնե ինչ-որ կերպ նպաստեմ իրավիճակի հանգուցալուծմանը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք պահանջել ենք պարտության սիմվոլ վարչապետի հրաժարականը, պետք է ընտրվի անցումային վարչապետ։ Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները լավ գիտեն, որ մենք էլ, ԲՀԿ-ն էլ նրա հրաժարականն ենք պահանջում։ Նա տապալել է իր փայաբաժին իշխանությունը։ Երբ սխալները թույլ են տրվել, ես ֆիքսել եմ, որ հենց Փաշինյանն է մեր երկիրը ներքաշել պատերազմի մեջ։ Չքաղաքականացված մարմինները, օրինակ ԶՈՒ ԳՇ պետը, շատ կարևոր են մեր պետության բնականոն կենսագործունեության համար»,- ասել է քաղաքական գործիչը:
Ըստ Մարուքյանի՝ Նիկոլ Փաշինյանին «նիկոլավարի» հանելու մեթոդները դատապարտված են, ու թեև ինքը ողջունում է երթերն ու ցույցերը, բայց հարցը լուծվելու է խորհրդարանով. «Երբ իշխող ուժի պատգամավորներին անկյուն ես մղում, նրանք անցնում են շրջանաձև պաշտպանության, այդպիսով ստիպում ես, որ նրանք ավելի համախմբվեն։ Պետք չէ այնպիսի գործողություններ անել, որոնք ավելի են ուժեղացնում իշխանությանը։ Երթերով ու անհնազանդության ակցիաներով հնարավոր չի լինի հանել Նիկոլ Փաշինյանին, պետք է իշխող խմբակցության հետ աշխատել և համոզել նրանց»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։