Հրադադարի ռեժիմի խախտումից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կարգավորվել է. Մուրադով (տեսանյութ)


Հրադադարի ռեժիմի խախտումից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կարգավորվել է. Մուրադով (տեսանյութ)
Դեկտեմբեր 13 21:22 2020

Ռուս խաղաղապահները շաբաթ կասեցրել են հրադադարի ռեժիմի խախտումը Լեռնային Ղարաբաղում, այսօր իրավիճակը տարածաշրջանում կարգավորվել է:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

«Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի շրջակայքում հրադադարի ռեժիմի խախտում է տեղի ունեցել, որը կասեցվել է ռուս խաղաղապահ զորակազմի գործողությունների արդյունքում»,- նշել է Մուրադովը: