Հայաստանի և Արցախի սոցապնախարարներն այցելել են Աղավնո համայնք


Հայաստանի և Արցախի սոցապնախարարներն այցելել են Աղավնո համայնք
Դեկտեմբեր 13 21:34 2020

Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյան և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը այցելել են Աղավնո համայնք, հանդիպել բնակիչների և համայնքի ղեկավարի հետ: Այդ մասին հայտնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը:

Նախարարները տեղում ծանոթացել են պատերազմից հետո համայնքում առաջացած խնդիրներին և պատրաստակամություն հայտնել ձեռնամուխ լինել հրատապ լուծում պահանջող խնդիրների շուտափույթ լուծմանը: