Հունաստանից Հայաստան է ուղարկվել հումանիտար օգնություն


Հունաստանից Հայաստան է ուղարկվել հումանիտար օգնություն
Դեկտեմբեր 13 14:25 2020

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում գրված է. «Արցախում պատերազմից տուժածներին աջակցության նպատակով Հունաստանից Հայաստան է ուղարկվել հումանիտար օգնություն, որը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքեր, սնունդ և բուժպարագաներ։

Թռիչքը կայացել է Հունաստանում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ, «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ»։