Սահմանագոտու վերահսկողությունն ու պաշտպանությունն ամուր է. ՊՆ


Սահմանագոտու վերահսկողությունն ու պաշտպանությունն ամուր է. ՊՆ
Դեկտեմբեր 7 20:29 2020

Զինված ուժերի զորամասերում շարունակվում է մարտական հերթապահության իրականացման գործընթացը:

Զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես։ Ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները զինծառայողներին հրահանգավորել են անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման և մարտական խնդիրների առանձնահատկությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: