Ֆրանսիայի կառավարությունը դեմ է Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը. Le Figaro


Ֆրանսիայի կառավարությունը դեմ է Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը. Le Figaro
Դեկտեմբեր 4 19:19 2020

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հաստատել է, որ չի կիսում Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին նախաձեռնությունը՝ նշելով, որ «հայ բարեկամներն իրենք նման բան չեն խնդրում»:

Ինչպես փոխանցում է ИноСМИ-ն, այս մասին գրում է Le Figaro պարբերականը՝ հավելելով, որ նման որոշումն, ըստ նախարարի, կնշանակեր Ֆրանսիայի բացառումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից, որտեղ միավորված են Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը, և որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման եղանակներ է փնտրում:

«Դա մեզ համար կնշանակեր հրաժարում միջնորդի դերից»,- նշել է ֆրանսիացի նախարարը: 

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։