Չենք կարող տվյալներ տրամադրել գերեվարված անձանց քանակի վերաբերյալ. կողմերը չեն տրամադրել ամբողջական ցանկերը, որ հասկանանք՝ որքան անձինք են պահվում այս ու մյուս կողմում. Զառա Ամատունի


Չենք կարող տվյալներ տրամադրել գերեվարված անձանց քանակի վերաբերյալ. կողմերը չեն տրամադրել ամբողջական ցանկերը, որ հասկանանք՝ որքան անձինք են պահվում այս ու մյուս կողմում. Զառա Ամատունի
Նոյեմբեր 23 11:37 2020

Մենք չենք կարող տվյալներ տրամադրել գերեվարված անձանց քանակի վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանում գերեվարված քանի՞ անձ կա՝ զինծառայող և քաղաքացիական անձ:

 

«Մենք այցելում ենք գերիներին, որոնք պահվում էին թե՛ մինչև սեպտեմբերի 27-ը, թե՛ դրանից հետո են գերեվարվել: Սակայն ամբողջական պատկերացում նաև մեզ մոտ չկա, որովհետև կողմերը չեն տրամադրել ամբողջական ցանկերը, որ մենք հասկանանք՝ որքան անձինք են պահվում այս ու մյուս կողմում»,-նշեց Ամատունին՝ հավելելով, թե չեն կարող տվյալներ տրամադրել նաև, թե ԿԽՄԿ-ն քանի գերեվարված անձի է այցելել՝ ելնելով ԿԽՄԿ աշխատանքի ձևաչափից:

Հարցին էլ՝ արդյոք կա՞  ողջամիտ ժամկետ, որի ընթացքում պետք է կատարվի գերիների վերադարձը, Ամատունին պատասխանեց, որ ժամկետները որոշում են կողմերը:


Մանրամասները՝ սկզբնաղբյուրկայքում: