«Վախեցած, ընկճված մայրն ինչպե՞ս երեխաներին վերցնի, գնա Արցախ ապրելու». Պետրոս Ղազարյանը՝ վարչապետին


«Վախեցած, ընկճված մայրն ինչպե՞ս երեխաներին վերցնի, գնա Արցախ ապրելու». Պետրոս Ղազարյանը՝ վարչապետին
Նոյեմբեր 13 23:30 2020

«Արյոք ճիշտ չե՞ն արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- Հանրայինի եթերում ՀՀ վարչապետից հետաքրքրվեց Պետրոս Ղազարյանը՝ մատնանշելով, որ այժմ շատ քաղաքական ուժեր, այդ թվում՝ հասարակության մի հատվածը պահանջում են իր հրաժարականը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նախ պիտի ասեմ, որ մենք, իսկապես, շատ ծանր ժամանակներ ենք ապրում: Սա մեր բեռն է՝ անկախ նրանից, թե ով ինչ դեր է ունեցել այս պատմության մեջ, և մենք այդ բեռն ազգովի պիտի կրենք: Մյուս կողմից պետք է մտածենք մեր ապագայի մասին, որովհետև շատ կարևոր է, որ այս փուլում մենք մեր ապագայի տեսլականը տեսնենք: ԼՂ ապագայի տեսլականը տեսնենք: Մենք այսօր շատ հստակ ուղերձներ պիտի հղենք, որ ԼՂ հայությունը պետք է վերադառնա իրենց տները, որովհետև պայքարը չի ավարտվել. Ղարաբաղի հարցը վերջնական կարգավորում չի ստացել»

Վարչապետի խոսքով՝ այդ տեսլականն ի կատար ածելու համար առաջին հերթին արցախցիները պետք է վերադառնան իրենց տները: Նա հայտնեց, որ ենթակառուցվածքները վերականգնելու համար՝ արդեն աշխատանքներ են տարվում:

«Վախեցած, ընկճված մայրն ինչպես երեխաներին վերցնի, գնա Արցախ ապրելու»,- հետաքրքրվեց հարցազրուցավարը:

Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում դառնում է ամենակարևոր գործոններից մեկը, որոնք երաշխիքն է, որ իրենց ներկայությամբ պատերազմ չի սկսվի կամ համենայն դեպս ծավալներ չեն ստանա»: