Պատերազմի ժամանակ եղել են ինստիտուտցիոնալ բնույթի խնդիրներ. Փաշինյան


Պատերազմի ժամանակ եղել են ինստիտուտցիոնալ բնույթի խնդիրներ. Փաշինյան
Նոյեմբեր 13 22:55 2020

ՀՀ վարչապետն այսօր՝ Հանրայինի եթերում անդրադարձավ այն քննադատություններին, թե իշխանությունը պատերազմի ընթացքում չկարողացավ պատշաճ կատարել կազմակերպչական աշխատանքները:

«Ցանկացած պատերազմում ի հայտ են գալիս բազմաթիվ կազմակերպչական խնդիրներ, և այո, այդպիսի խնդիրներ այս պատերազմում էլ եղել են: Այդ խնդիրները եղել են ոչ միայն կազմակերպչական բնույթի, այլև եղել են ինստիտուտցիոնալ բնույթի խնդիրներ: Ինչպես ավելի վաղ հայտնել էի՝ պարզվեց, որ մեր ԶՈՒ կիրառման պլանի առումով մենք բանակին մոբիլիզացիոն ռեսուրսով օգնելու համակարգն այնքան էլ արդյունավետ չի գործում: Մենք այստեղ, իհարկե, լրջագույն վերանայումների կարիք ունենք. լրջորեն պետք է մտածենք բանակի և՛ մատակարարումների, և՛ կառուցվածքի գործողությունների մասին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սննդի մատակարարման նոր համակարգն իրեն լիովին արդարացրել է:

Նրա խոսքով՝ գոյություն ունեցող զորահավաքային պլանները չէին համապատասխանում ներկա իրողություններին: