Ռուստամ Մուրադովի եւ Պասկալ Հունդի հետ քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման հարցերը. Արայիկ Հարությունյան


Ռուստամ Մուրադովի եւ Պասկալ Հունդի հետ քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման հարցերը. Արայիկ Հարությունյան
Նոյեմբեր 13 19:00 2020

ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի եւ Կարմիր Խաչի ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման հարցերը։ Այս մասին ֆեյսուքյան իր էջում հայտնել է Արայիկ Հարությունյանը։

«Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ այսօր քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ:

Իմ պատրաստակամությունն եմ հայտնել առավելագույնս աջակցել մարդասիրական այդ կարեւոր առաքելության արագ իրականացմանը»,- գրել է նա։