Ճեպազրույցի ժամանակ, ներկայացնելով իրավիճակն Արցախում, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Այսօր առավոտյան հյուսիսում թշնամու փոքրաթիվ խմբերը հրետանու աջակցությամբ հարձակվել են, բայց տալով կորուստներ, հետ են շպրտվել: Մարտունու ուղղությամբ մեր զորքերին հաջողվել է ետ շպրտել հակառակորդին՝ կրկին պատճառելով զգալի կորուստներ: Շուշիի մեջ, ճանապարհների վրա պարիսպների մոտ եղել են սաստիկ մարտեր, այս պահին էլ դրանք որոշակի ինտենսիվությամբ ընթանում են:
Սաստիկ է եղել նաև Բերձորի ուղղությամբ, փորձել են օգնության հասնել Շուշիում գտնվող իրենց ստորաբաժանումներին, բայց դիմել են փախուստի: Ընդհանուր իրավիճակը կարելի է համարել դրական: Մենք թույլ չենք տալիս որևէ ուղղւթյամբ հաջողությունները զարգացնել, բայց մարտերն ընթացքի մեջ են: Արդեն 3-4-րդ օրն է՝ Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են նաև գիշերային ժամերին»: