Լրագրողները ռազմական գործողությունների վայրեր և Արցախ կարող են մեկնել միայն հատուկ անցաթղթի առկայության դեպքում


Լրագրողները ռազմական գործողությունների վայրեր և Արցախ կարող են մեկնել միայն հատուկ անցաթղթի առկայության դեպքում
Նոյեմբեր 7 11:08 2020

Զանգվածային լրատվամիջացների ներկայացուցիչներն ու լրագրողները ռազմական գործողությունների վայրեր և Արցախ կարող են մեկնել միայն ՀՀ Կառավարության կողմից տրամադրված հատուկ անցաթղթի առկայության դեպքում, իսկ միջազգային ԶԼՄ ներկայացուցիչները բացառապես ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Անցաթղթի բացակայության դեպքում ռազմական գործողությունների վայրեր և Արցախ մուտքն արգելվում է։

Կոչ ենք անում բոլորին՝ պահպանել ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնները։