Ստեփանակերտում պայթյունների ձայներ են լսվել, միացել է օդային տագնապի ազդանշանը


Ստեփանակերտում պայթյունների ձայներ են լսվել, միացել է օդային տագնապի ազդանշանը
Նոյեմբեր 7 13:04 2020

Ստեփանակերտում պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը: Միացված է օդային տագնապի ազդանշանը: Հնչել է վեց պայթյուն:

Ավելի ուշ, ժամը 12.25-ի սահմաններում օդային տագնապի ազդանշանն անջատվել է: