Անհրաժեշտ է դադարեցնել Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բռնի ագրեսիան․ ԱՄՆ սենատոր Թոդ Յանգ


Անհրաժեշտ է դադարեցնել Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բռնի ագրեսիան․ ԱՄՆ սենատոր Թոդ Յանգ
Նոյեմբեր 7 12:50 2020

ԱՄՆ սենատոր Թոդ Յանգը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամների հետ։ Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում բռնի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը։ Մարտերը շարունակվում են արդեն չափազանց երկար, և ես շնորհակալ եմ մեր հայ համայնքին բռնություններին վերջ տալու ջանքերի համար»,-իր գրառման մեջ հավելել է Թոդ Յանգը: