«Անտարբեր աշխարհ». Սիրուշոն նոր աշխատանք է ներկայացրել


«Անտարբեր աշխարհ». Սիրուշոն նոր աշխատանք է ներկայացրել
Նոյեմբեր 7 11:32 2020

Երգչուհի Սիրուշոն սոցցանցային իր էջերում հրապարակել է «Անտարբեր աշխարհ» երգի հիման վրա այս օրերին հավաքված տեսաշար:

Երգի երաժշտության հեղինակը Սիրուշոն է, խոսքերը գրել է Սրբուհի Ստամբոլցյանը: Երգչուհին այն ներկայացրել է #ArtsakhStrong հեշթեգով:

Նշենք, որ Սիրուշոն այս օրերին ևս մեկ երգ էր գրել գործընկերուհու՝ երգչուհի Նունե Եսայանի համար: Նա հեղինակել էր երաժշտությունը, Ավետ Բարսեղյանը՝ խոսքերը: