Վայելեք գինի և ներդրում կատարեք «Հայաստան» հիմնադրամում. գինեգործներն՝ Արցախի համար


Վայելեք գինի և ներդրում կատարեք «Հայաստան» հիմնադրամում. գինեգործներն՝ Արցախի համար
Նոյեմբեր 6 17:28 2020

Գինեգործները հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ՝ իրենց աջակցությունն ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին: Նոյեմբերի 14- ին՝ ժամը 12:00-17:00-ն, «Վերև» ռեստորանում կանցկացվի գինու բարեգործական ցուցահանդես վաճառք, որի ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

 «Armenian Wineries for Artsakh» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ արդեն միացել է 22 մասնակից: Ցուցահանդես վաճառքին սիրված գինիները ներկայացվելու են շուկայականից ցածր գներով: Յուրաքանչյուր այցելու, գնելով գինի, կատարելու է իր ներդրումը հիմնադրամում: