Աբխազիայից կամավորների խումբ է մեկնել ԼՂ. լրատվամիջոցներ


Աբխազիայից կամավորների խումբ է մեկնել ԼՂ. լրատվամիջոցներ
Նոյեմբեր 6 17:21 2020

Աբխազիայի նախագահի օգնական Ահրա Ավիդզբան սոցցանցերում հայտնել է, որ երկրից կամավորներ են մեկնել Լեռնային Ղարաբաղ, գրում է eadaily.com կայքը։

Աղբյուրը նշում է, որ այս տեղեկությունները հաստատում են աբխազական թելեգրամյան ալիքներում տարածված լուսանկարները։ 

«Աբխազիայից կամավորների առաջին խումբը մեկնում է Ղարաբաղ։ «Սոչի» օդանավակայան»,- գրում է D News Աբխազիա հրատարակությունը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբխազիայի հայ համայնքը Արցախի համար միջոցների հավաքագրման մասին հայտարարություն էր տարածել։ Այս նախաձեռնությունը աջակցել էին նաև աբխազական որոշ քաղաքական միավորումներ։